Սևան

Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից է հանդիսանում Սևանը: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Այն սնվում է 28 գետերից և Սևանից դուրս է գալիս միայն մեկ գետ՝ Հրազդան: Սևանի պատմական անունն է Գեղամա, կամ Գեղամի լիճ: Սևանը հիանալի վայր է ամառային հանգստի կազմակերպման համար: Սևանում են գտնվում բազմաթիվ պատմական նշանակություն ունեցող վայրեր, որոնցից է Սևանավանքը: Սևանավանքը կառուցվել է 9րդ դարում Սևանա թերակղզու վրա, որը ժամանակին եղել է կղզի: Սևանավանքի վերանորոգումը տեղի է ունեցել 20րդ դարի վերջին: Վանքի տարածքում է գտնվում նաև հոգևոր ճեմարան: