Էրեբունի

Էրեբունի ուրարտական քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք: էրեբունիի հնագիտական ամրոցի հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանում կյանքը շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանկակից Երևանը: Հետագայում այն անվանափոխվել է և դարձել Երևան: Քաղաքաշինական առումով Էրեբունին ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք: Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը: Քաղաքի կառույցները պեղված են մասնակի, իսկ միջնաբերդը՝ ամբողջությամբ: