Գեղարդ

Գեղարդ քարանձավային վանք, որն իր անունն ստացել է շնորհիվ այն գեղարդի, որով խոցել են Քրիստոսին խաչի վրա: Այն եզակիէ նրանով, որ երեք կողմից շրջապատված է հսկա ժայռերով իսկ չորրորդ կողմից կիրճով: Վանքի մի մասն ամբողջովինքարանձավի մեջ է: Գեղարդը Միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից է, մեր հնություններից մեկը: Այն եղել է հոգևոր և մշակութային կենտրոն: Այստեղ եղել է դպրոց, գրադարան և գրչատուն: Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս և համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկը: