Գառնի

Գառնի  հեթանոսական տաճար,որը Հայաստանում պահպանված միակ և եզակի տաճարն է: Այն մեզ է հասել դեռևս մեր թվարկությունից առաջ առաջին դարից, որի մասին են վկայում տաճարի տարածքում հայտնաբերված հունարեն արձանագրությունները: Ըստ ավանդության տաճարի մոտով է անցել ինքը` Ալեքսանդր Մակեդոնացին այն կամրջով, որի փլատակները պահպանվել են տաճարից քիչ ներքև Ազատ գետի կիրճում:  Տաճարը կանգուն է մնացել մինչև 1679 թվականը: Կործանված տաճարի մասը, պատերի քանդակները, խոյակները ընկած էին տաճարի շուրջ: Տասը տարի պահանջվեց հայ վարպետներից որպեսզի վերականգնեն պատմական նշանակություն ունեցող այս մշակութային կառույցը: