Ամառը Հայաստանում


Իզուր չեն ասում << Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ>>: Հայաստանում Դուք կարող եք ծանոթանալ երկրի հարուստ պատմության հետ: Այս արևոտ երկրում կան տարբեր ժամանակաշրջանների պատմական և հնագիտական արժեք ներկայացնող հուշակոթողներ, եկեղեցիներ և վանքային համալիրներ: Իսկ այցելել Հայաստան կարելի է տարվա ցանկացած ժամանակաշրջանում: Հայաստանը գեղեցիկ է հատկապես ամռանը, երբ բնությունը ամբեղջովին զարթոնք է ապրել և հայերի սեղանները լի են արևահամ մրգերով ու բանջարեղեններով:

Հայաստանը սիրում են հատկապես մշակույթը գնահատողները: Զբոսաշրջիկները գալիս են այստեղ, որպեսզի հիանան գեղատեսիլ բնությամբ , վայելեն իրենց հանգիստը և հայերի հյուրընկալ միջավայրը: Դուք կարող եք լինել այնպիսի վայրերում, որտեղ ապրել են մեր նախնիները և որտեղ զարգացել է հնագույն քաղաքակրթությունը, որտեղ պայքար են մղել սեփական հողերի համար և որտեղ տեղի են ունեցել պատմական իրադարձություններ:

Իսկ այն հարցին թե ինչ կարելի է տեսնել Հայաստանում միանշանակ պատասխան չի կարող հնչել: Հայաստանում ամռանը ամեն ինչ ասես զարթոնքի մեջ լինի և ամեն ինչ կրկնակի է գեղեցկանում: Եթե չեք ցանկանում հեռու գնալ մայրաքաղաքից և ավելի շատ պասիվ հանգստի սիրահար եք ապա կարող եք այցելել հեթանոսական տաճար Գառնի, որը միակ հեթանոսական պահպանված տաճարն է: Զարմանալինն այն է, որ քրիստոնեության ընդունումից հետո տաճարի կողքին փոքրիկ մատուռ է կառուցվել և քանի որ տաճարը անզուգական գեղեցիկ է, որոշել են այն ևս պահպանել: Իսկ այստեղից կարելի է ուղևորվել քարանձավային վանք Գեղարդ: Այս վանքային համալիր երկու երրորդը կառուցված է մեկ քարից և ամբողջովին գտնվում է քարանձավի մեջ: Այստեղից էլ առաջացել է նրա առաջին անունը՝ Այրիվանք, որը նշանակում է քարանձավային վանք:

Լինել Հայաստանում և չայցելել Սևան, անհնարին է: Ուստի կարելի է գնալ Սևան ամառային ամենաշոգ եղանակին և լողալ կապուտակ լճում: Դե իսկ ճաշին կարելի է համտեսել Սևանի համեղ ձուկ:

Այնուամենայնիվ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան այցելել նաև հեռավոր վայրեր ինչպիսին օրինակ Լեռնային Ղարաբաղն է: Այստեղ ամռանը հաճելի եղանակ է լինում, որը և ավելի հաճելի է դարձնում ամառային զբոսանքները:

 

Այցելեք Հայաստան և ընտրեք Ձեր ճաշակին համապատասխան հանգիստը: