Տուրեր դեպի Հայաստան, գները


Եթե որոշել եք անցկացնել հետաքրքիր և անմոռանալի հանգիստ, ապա Հայաստանը կարող է լինել ճիշտ որոշում  հենց Ձեզ համար: Հայաստան ժամանելը հեշտ է. այցելու համար Ռուսաստանի, Վրաստանի, ԱՊՀ և Շենգենյան պետությունների քաղաքացիների համար վիզա չի պահանջվում: Ընդհամենը պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որը վավերականության ժամկետի մեջ է լինելու ամբողջ ճամփորդության ընթացքում:

Հայաստան ժամանելուն պես Ձեզ հարկավոր կլինի վարձել բնակարան կամ ամրագրել հյուրանոցային համար: Եթե Դուք նախընտրում եք հարմարավետ բնակարան և չեք ցանկանում մնալ հյուրանոցում, ապա կարող եք վարձակալել բնակարան բավականին հարմար գներով: Այնուամենայնիվ, եթե կնախընտրեք հյուրանոցային համար, այստեղ գները հարմար  են և մատչելի: Այսպիսով կարիք չկա անհանգստանալու, որ ծախսելու կամ ընկերների համար նվերներ գնելու համար  գումար չի մնա:

Կան մարդիկ, ովքեր նախընտրում են այցելություններ տարբեր տեսարժան վայրեր, ինչպիսիք են Տաթևի վանքը, Նորավանքը, Լեռնային Ղարաբաղը: Իհարկե նման տուրերի համար Դուք ստիպված կլինեք վարձել մեքենա և գնել տուրիստական քարտեզ, որը Ձեզ թույլ չի տա մոլորվել Հայաստանի ճանապարհներին: Մեքենայի վարձույթը հիանալի տարբերակ է տուրիստի համար, քանի որ ճամփորդության ժամանակ դուք կարող եք կանգ առնել որտեղ որ ցանկանաք, հիանալ տեսարժան վայրերով և նկարել դրանք, որպեսզի մի քանի տարի անց հիշեք և այդ մասին պատմեք Ձեր ընկերներին:

Այնուամենայնիվ կլինեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա վարել մեքենա բավականին երկար ժամանակ և ինքնուրույն կազմակերպել իրենց հանգիստը, քանի որ հնարավոր է, որ նրանք սխալվեն օրինակ հյուրանոցի ընտրության հարցում կամ չիմանան բավարարով տեղեկատվություն այս կամ այն տուրիստական վայրերի մասին: Այստեղ է կայանում տուրօպերանորի աշխատանքը: Հայաստանյան տուրօպերատորները կանեն հնարավոր ամենը Ձեր հանգիստը իդեալական կազմակերպելու համար: Դուք կարող եք պատվիրել տուրեր էքսկուրսավարի հետ միասին, որը տարբեր լեզուներով կտա Ձեզ բավարարող հարցերի պատասխանները: Այս դեպքում Ձեզ մնում է միայն վայելել Ձեր ճամփորդությունը այս փոքրիկ, բայց գեղեցիկ երկրում:

Հանգստի ամենակարեվոր կետերից մեկը հայկական խոհանոցն է: Չեմ վախենա ասել, որ հայկական խոհանոցը աշխարհի ամենահամեղներից մեկն է: Հայկական խորովածը, դոլման, քուֆթան, մածունը, լավաշը. սրանք այն բաներն են, որոնք պետք է փորձի յուրաքանչյուր զբոսաշրջիկ: Հայկական ռեստորանները լի են համեղ ճաշատեսակներով, իսկ երեկոյան կարող եք վայելել հայկական ժողովրդական երգերն ու ավանդական պարերը: Ինչպես նաև կարող եք փորձել հայկական կոնյակ և գինի:

Հյունընկալություն և ընկերական միջավայր. ահա այն ամենը ինչ Դուք կգտնեք Հայաստանում: Հայերը միշտ են սիրել հյուրեր ընդունել: Ինչպես գրել է հին հույն պատմիչ Քսենոֆոնը իր պատմական գրքերից մեկում. հայկական սեղանները լի էին տարբեր ճաշատեսակներով և նրանց բոլորին դուր էր գալիս հյուրեր ընդունելը և տալ ամենալավը իրենց հյուրերին:

Մենք պատրաստ ենք ընդունել Ձեզ Հայաստանում: Բարի գալուստ: