Մեկօրյա Տուրեր Հայաստանում


Եթե չեք ցանկանում վերցնել էքսկուսիաների փաթեթ, ապա մեկօրյա տուրերը հենց Ձեզ համար են: Հայաստանում շատ են պատմական նշանակության վայրերը և եթե, օրինակ, Հայաստան եք այցելել երկու օրով և ցանկանում եք այցելել վայրեր, որոնց մասին լսել եք կամ կարդացել, ապա պատվիրեք մեկօրյա տուր Ձեր իսկ նախընտրած ուղղությամբ: Էքսկուրսիաների ժամանակ Դուք կարող եք ավելին իմանալ Հայաստանի մասին և գուցե տեղացիները հենց իրենք խորհուրդ տան այցելել վայրեր, որոնք կհետաքրքեն Ձեզ: Իսկ տեղացիները շատ հյուրընկալ են և նրանք սիրովկբացեն Ձեզ մեր երկրի գաղտնիքները:

Օրինակ, եթե լսել եք աշխարհի ամենաերկար ճոպանուղու մասին, ապա կարող եք այցելել Տաթևի ճոպանուղի: Իսկ ճանապարհին կարող եք այցելե այլ վայրեր ևս: Լսե՞լ եք Խոր Վիրապի մասին: Այստեղ ժամանակին եղել է արքայական բանտ: Երբ հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը հրաժարվում է խոնարհվել հեթանոսական արքա Տրդատի կուռքերին, վերջինս հրամայում է նրան նետեղ արքունական բանտը: Երբ Տրդատը հիվանդանում է, իմանալով, որ Գրիգորը 13 տարի բանտարկված լինելուց հետո դեռ ողջ է, հրամայում է բերել նրան արքունական պալատ: Գրիգորը 66 օր աղոթքից հետո բուժում է Տրդատին և վերջինս ընդունում է Քրիստոնեությունը: Հենց այդ վիրապի վրա էլ կառուցել են վանական համալիր, որը գտնվում է մի չքնաղ վայրում, հենց սուրբ լեռան` Արարատի մոտ:

Ճանապարհին կարող եք այցելել Նորավանք, որը գտնվում է մի գեղատեսիլ վայրում, բարձրադիր բլրի վրա, կամ  հին բրոնզեդարյան աստղադիտարան` Զորաց Քարեր, կամ էլ Շաքի ջրվեժ, որի վերաբերյալ հյուսվել են շատ պատմություններ:

Մեկօրյա տուրեր կարող են կազմակերպվել նաև դեպի երկրի հյուսիսային հատվածով: Դուք կարող եք այցելել Հաղպատ և Սանահին միջնադարյան եկեղեցիները, իսկ ճանապարհին նաև Ախթալայի վանք-ամրոցը: Վերջինս հայկական այն եզակի վանքային համալիրներից է, որի պատերը ծածկված են մանրանկարներով:

Իսկ եթե դուք ցանկանում եք այցելել Սևանա լիճ, ապա ճանապարհը կարող եք շարունակել Դիլիջան, այցելել դարձյալ միջնադարյան վանքային համալիրներ` Հաղարծին և Գոշավանք: Իսկ վերադարձի ճանապարհին այցելեք անպայման Պարզ Լիճ, որը գտնվում է Դիլիջանի սաղարթախիտ անտառներից մեկի անկյունում:

 

Ընտրեք Ձեզ հարմար էքսկուրսիան և վայելեք Ձեև հանգիստը Հայաստանում: