Տաթևի վանքային համալիր


Տաթևի վանքը կարելի է վստահորեն անվանել Հայաստանի գոհարներից մեկը: Այս վանքային համալիրը միջնադարում եղել է հայտնի հոգևոր և կրթական համալիր: Այն գտնվում է բարձրադիր մի ժայռի վրա, որտեղից էլ հիանալի տեսարան է բացվում դեպի Տաթևի անապատը: Տաթևը հիանալի տպավորություն կթողնի Ձեզ վրա, իսկ այստեղ կարելի է հասնել աշխարհի ամենաերկար ճոպանուղով:

Տաթևը հիմնադրվե է 895 թվականին Աշոտ թագավորի և իր կնոջ Շուշանիկի կողմից: Այստեղ տասներորդ դարում ապրել են հազարավոր ուխտավորներ. Տասնչորսերորդ դարում այստեղ հիմնադրվել է համալսարան, որը ամենամեծն է եղել ամբողջ Կովկասյան տարածաշրջանում: Համալսարանում դասավանդվում էին տարբեր առարկաներ, մասնավորապես փիլիսոփայություն, ֆիզիկա, քերականություն, մաթեմատիկա, գրականություն, հնագիտություն, պատմություն և այլն: Այն ժամանակ Հայաստանում Տաթևը ամենամեծ ինտելեկտուալ կենտրոնն է եղել: Իհարկե տարիների ընթացքում վանքը բավականին տուժել է: Վերջին ուժգին հարվածը հասվցել է 1931 թվականին, երբ ավերիչ երկրաշարժը քանդել է գլխավոր եկեղեցու գմբեթը: Այսօր վանքը մասնակի վերանորոգված է և բաց է իր այցելուների համար:

Վանքի տարածքում անհնար է չհիանալ ճոճվող գավազանով: Ամենայն հավանականությամբ գավազանը կառուցել են ելնելով պաշտպանական նպատակներից: Երբ թշնամին շարժվեր վանքի կողմ գավազանը կճոճվեր և կկանխորոշեր թշնամու մոտալուտ հարձակումը: Հոգևորականները փաստում են՝ գավազանը նվիրված է Սուրբ Երրորդությանը: