Մեր մասին

 “I-Mega ServiceՍՊԸ հիմնադրվել է 2005 թվականին: Ընկերությունը տուրիստական շուկայում մատուցում է մի շարք ծառայություններ:

Carforrent.am կայքը դրանցից մեկն է, որը մասնագիտացված է տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում:  

Ընկերությունը վարձով տրամադրում է ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, մարդատար մեքենաներ, ինչպես նաև կազմակերպում էքսկուրսիաներ դեպի Հայաստանի  և Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրեր:

Էքսկուրսիաների ընթացքում առաջարկում ենք պրոֆեսիոնալ էքսկուրսավարներ, ովքեր էքսկուսիոն տուրերը կդարձնեն մեկնաբանելի և  կներկայացնեն Հայաստանի պատմամշակութային վայրերը տարբեր լեզուներով:

Մեքենաների, միկրոավտոբուսների և ավտոբուսների վարձույթ կարելի է իրականացնել ցանկացած ուղղություններով, ցանկացած ժամանակ:

Տրասպորտային միջոցները կարելի է վարձակալել ևօրավարձով, ևըստ երթուղիների:

Ընկերության աշխատելու առաջին իսկ օրվանից մեր հիմնական խնդիրն է մատուցել որակյալ և մատչելի ծառայություններ:

 

Մեր առաջնային խնդիրներն  են`

·         Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
·         Մեքենաների լայն ընտրություն
·         Հասանելի գներ (զեղչեր մշտական հաճախորդներին)
·         Հմուտ վարորդներ
·         Փորձառու էքսկուրսավարներ

Մեքենաներն ապահովված են`

 

  •   Հարմարավետությամբ
  • Օդափոխման համակարգով AC
  • Աուդիո համակարգով
  • Բարձրախոսով
  • Տարողունակ բեռնախցիկով
  • Սառնարաններով (ավտոբուսների և միկրոավտուբուսների մեջ)

 

Կայքի միջոցով կարող եք  պատվիրել մեքենաներր, ամրագրել տուրեր, ստանալ պարզաբանումներ և պատասխաններ Ձեր ցանկացած հարցերին:

Մեր ընկերությունը սիրով պատրաստ է ընդունել Ձեզ: Մեկ անգամ վստահելով մեզ` երկրորդ անգամ ընտրության վրա ժամանակ չեք  ծախսի:

Ձեր ուղեկիցը Հայաստանում` Carforrent.am: